Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՀՀԿ պատգամավորների կողմից ներկայացված՝ «Ընտրական օրենսգրքում եւ նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով պետք է հստակեցվի նույնականացման քարտ ունեցողների կողմից ընտրության մասնակցելու կարգը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին հարցրեց, թե հնարավոր չէ՞ այլ մեխանիզմներ կիրառել, որպեսզի ընտրական գործընթացում վերահսկողությունը մեծ լինի:
«Ամեն տեղամասում տեղադրվի առանձին ցուցակ նրանց համար, ովքեր ունեն միայն քարտ, որպեսզի դիտորդները եւ վստահված անձինք ունենան այդ ցուցակները: Ձեր որոշ տեսակետների հետ այնքան էլ համակարծիք չեմ, եւ կարելի է նորմալ կազմակերպել աշխատանքը, թեև ասում եք, թե ժամանակ չկա: Մեկ ամսից ավելի ժամանակ կա, որպեսզի առանձին ցուցակով վերահսկելի լինի ընտրական գործընթացը: Աանձնագրային վարչությունները գիտեն, թե ովքեր ունեն միայն քարտեր: Շատ կարեւոր է քվեարկության իրավունքը ունենալ, բայց կարեւոր է նաեւ վստահության ամրապնդման համար մեխանիզմների մշակումը»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Պատասխանելով հարցին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, թե առանձին ցուցակներ ունենալու հետ կապված քննարկումներ եղել են, եւ ըստ այդմ՝ ինքը կարող է ասել, որ ID քարտերով քվեարկության համար առանձին ցուցակներ ունենալու համար պետք է ներդնել հատուկ ծրագիր:
«Ես խոսել եմ ոստիկանության համապատասխան պաշտոնյաների հետ, եւ դա կարող է որոշակի բարդություններ առաջացնել: Եվս մեկ անգամ կհավաքվենք եւ պատկան մարմիներին եւս կհրավիրենք, որպեսզի կարողանաք ի մի բերել եւ գնալ առաջ: Ես դեմ չեմ ձեր առաջարկին, որպեսզի ինչ-որ տեղ ֆիքսվի, որ քաղաքացին իր քվեարկությունը կատարել է նույնականացման քարտով»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ 500 հազար քաղաքացի ունեն և\' նույնականացման քարտ, և\' անձնագիր, իսկ 182 հազար քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ: Վերջիններիս հարցն է խնդրահարույց այն պարզ պատճառով, որ նույնականացման քարտի վրա հնարավոր չէ ընտրելու վերաբերյալ կնիք դնել:
ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞, որ պետությունը անձնագիր տրամադրի 182 հազար այն քաղաքացիներին, ովքեր ունեն նույնականացման քարտ և չունեն անձնագիր: Հովհաննես Սահակյանն, ի պատասխան, հարցրեց. «Թույլ չտա՞նք, որ այդ 182 հազար քաղաքացիները մասնակցեն հանրաքվեին»:
Նրա խոսքով՝ թղթե անձնագիր տպագրելու առաջարկը առաջ է քաշվել, մասնագետների հետ քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ դա հանգեցնելու է ավելի մեծ շփոթի: Բացի այդ՝ մինչև հանրաքվե հնարավոր չի լինելու տպագրել այդ անձնագրերը և բաժանել 182 հազար քաղաքացիներին: