|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ մասնակցելու է սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի աշխատանքներին` հավաստիացնելով, որ դա չի խանգարի կառավարության գործունեությանը, և որ օրենքի հակասություն էլ չկա: Նա հերքել է սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբը ղեկավարելու համար վարչապետի պաշտոնից հրաժարական տալու հավանականությունը:
«Մենք առաջիկայում կքննարկենք Հանրապետական կուսակցության ներսում և որոշում կկայացնենք։ Բայց այն, որ աշխատելու ենք, և ես իմ մասնակցությունը ունենալու եմ այդ գործընթացներում, դա քննարկելու հարց չէ»,- ասել է վարչապետը:
Լրագրողները հարցրել են նաև Արա Աբրահամյանի քաղաքական հավակնությունների մասին, ինչին Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ որևէ անձի կամ քաղաքական գործչի հետ խնդիր չունի, և եթե ժողովուրդն ընտրի, ապա Արա Աբրահամյանը կարող է լինել խորհրդարանում: