Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Մհեր Եղիազարյանը մահացավ անազատության պայմաններում՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան այս գրառումն է կատարել լրագրող Արմեն Հակոբյանը:
«Այսօր դեկտեմբերի 10-ն է...
«Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու և «Հայոց արծիվներ» կուսակցության փոխնախագահ, նախաքննության փուլում գտնվող քրեական գործով կալանավորված Մհեր Եղիազարյանը մահացավ անազատության պայմաններում (հունվարի 26-ին)՝ քրեական հետապնդման դեմ բողոքի ակցիայից՝ տևական հացադուլից հետո: Սա այնպիսի խայտառակ եղելություն է, որ ուղղակի դժվար է բառեր գտնել այն բնորոշելու համար: Սա անջնջելի խարան է ինչպես ժողովրդավարություն խաղացող իշխանավորների և իշխանության, այնպես էլ նրանց սատարող ձևացյալ «իրավապաշտպան»-գրանտակերների ճակատին:
Հաղորդվեց, թե կալանավորի մահվան դեպքով գործ է հարուցվել, բայց դժվար է մտաբերել, թե ով պատժվեց կամ ենթարկվեց պատասխանատվության: Անկախ այդ հանգամանքից՝ հացադուլավոր կալանավորի մահը բնութագրական փաստ է»,-գրել է նա: