կարևոր
373 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 16:18
Հասարակություն

ՈւՂԻՂ. Հանդիսավոր նիստ և միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով  Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու անդամները, հասարակական ու քաղաքական գործիչներն առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն ու ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հոբելյանական օրվա առթիվ հանդիսավոր նիստ և միջոցառում է նախատեսված Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։