կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 14:22
Հասարակություն

Արցախում վիրավորված զինծառայողներից 4-ը Մուրացանի հոսպիտալում են

Արցախում վիրավորված զինծառայողներից 4-ը Մուրացանի հոսպիտալում են

Արդեն հայտնել ենք, որ երեկ` ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել 16 ժամկետային զինծառայողներ:

Yerkir.am-ի տեղեկություններով` զինծառայողներից 4-ն այս պահին գտնվում են Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: Վիրավորված զինծառայողներն են` Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը: