|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մեդիամաքս» լրատվական գործակալության հետ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, որ Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունն ավելի սերտ կապեր հաստատի տարածաշրջանի երկրների հետ` սկսած Հայաստանից:
«Եվրամիության համար Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, եւ Եվրամիության հետ ասոցացման եւ գործընկերության կապերը կօժանդակեն բարեկեցությանը, ժողովրդավարության ամրապնդմանը եւ երկխոսությանը կովկասյան երեք երկրներում»,- ասել է Սարկոզին եւ հավելել, որ վերջին տարիներին Եվրամիությունն ուժեղացրել է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, եւ դա իրեն ուրախացնում է:
Ֆրանսիայի նախագահը նաեւ հիշեցրել է, որ ԵՄ-ն դա արել է նախ` Եվրոպական հարեւանության քաղաքականության միջոցով, այնուհետեւ` Արեւելյան գործընկերության շրջանակներում, որին Ֆրանսիան սատարել էր ամենասկզբից` 2009-ից: