կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 11:50
Հասարակություն

Պետք է նախահարձակ լինենք. ՊՆ նախկին պաշտոնյա

Պետք է նախահարձակ լինենք. ՊՆ նախկին պաշտոնյա

Սահմանային լարվածությունը պետք է դիտարկել երեք ուղղություններով` ռազմական, դիվանագիտական, մոբիլիզացիոն-տնտեսական. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

«Ռազմականը ենթադրում է բանակի մարտունակ վիճակ, սպայական հմուտ անձնակազմ: Այս ամենը կա Հայաստանում: Դիվանագիտական ուղղությունը որդեգրել է պաշպանական դիվանագիտություն: Այսպես է դեռևս 90-ական թվականներից: Նման դիվանագիտական ուղղվածության հետևանքը եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Սա ձախողված դիվանագիտության արդյունք էր: Նույնիսկ այս ամենից հետո է մեր դիվանագիտությունը շարունակում մնալ պաշտպանական»,- ասաց նա:

Շիրխանյանի կարծիքով`մենք պետք է ստեղծած լինեինք ազգային գվարդիա, որի մեջ ընդգրկված լինեին զինապարտներ` ըստ իրենց բնակության վայրերի:

Նա անդրադարձավ նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնայանի` սահմանային լարվածության վերաբերյալ վերջին դիտարկումներին: Ըստ Շիրխանյանի` Տոնոյանի շեշտադրումները ճիշտ են, սակայն, նման մոտեցումը ենթադրում է մի բան, որ մենք խոստովանում ենք մեր դիվանագիտության թուլության մասին:

«Ադրբեջանի լկտիացումը և անպատասխանատու քայլերը ռազմական գործիչներին հիմք կտան կտրուկ քայլեր անելու, բայց դա հաստատ դիվանագիտության ձախողում կլինի: Մենք բոլոր ուղղություններով պետք է նախահարձակ լինենք: Շուտով Ալիևը կդադարի մեծ-մեծ խոսել: Մենք զիջելու, հանձնելու որևէ բան չունենք: Եթե խաղաղ կարգավորումը չի ընդունվում, մենք պետք է այլ տարբերակներ գործի դնենք»,- ընդգծեց Շիրխանյանը: