Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեր Անդրիուին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո հայտարարույուն են տարածել, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել նախագահական հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Երկու երկրների նախագահների հանդիպումն ակնկալվում է մինչև տարեվերջ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Համանախագահների հետ արտգործնախարարների հանդիպումներն անցկացվել են միջազգային սահմանին և շփման գծում լարվածության թուլացման անհետաձգելի միջոցների ձեռնարկման անհրաժեշտությամբ` նպատակ ունենալով շարունակել տևական լուծման հասնելու բանակցությունները, իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ:
«Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»- նշված է հայտարարության մեջ:
Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: Բռնությունների ուժգնացումը հայերի ու ադրբեջանցիների, նաև բանակցությունների շահերից չի բխում:
Համանախագահները խրախուսել են կողմերին իրականացնել մարդ-մարդ շփումներին նպաստող ծրագրեր և կառուցել վստահություն հասարակությունների միջև: