կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 15:50
Տարածաշրջան

Թուրքիայում 2015-2016 ուս.տարում նախապատվությունը տվել են Հայոց ցեղասպանության թեմային՝ աղավաղված տարբերակով

Թուրքիայում 2015-2016 ուս.տարում նախապատվությունը տվել են Հայոց ցեղասպանության թեմային՝ աղավաղված տարբերակով

Թուրքիայի կրթության և գիտության նախարարության կողմից մշակված` այս տարվա ուսումնական ծրագիրը չի տարբերվել նախորդ տարիներից. 8-րդ դասարանի աշակերտների շրջանում դարձյալ հայատյացություն և աթաթուրքիզմ կսերմանվի:

Ըստ Radikal-ում Սերդար Քորուջուի հրապարակած հոդվածի ՝ 2015-2016 ուս. տարվա դասագրքերը դարձյալ բազում բանավեճեր են առաջացնելու: Այս տարվա պատմության դասագրքերում հայերը դարձյալ որպես «դավաճան» են ներկայացվում: Համաձայն դասագրքերում տեղ գտած «տեղեկությունների»՝ տեղահանության որոշում կայացնելիս իբր հաշվի է առնվել նաև հայերի անվտանգությունը, և «հայերն են կոտորել թուրքերին»:

Թունա Մաթբաաջըլըքի կողմից գրի առնված և 5 տարի ժամկետով որպես պատմության դասագիրք ընդունված գրքի 34-րդ էջում պատմվում է «թուրքերի վրա հարձակումների» մասին: «Հայերը, հույներն ու մյուս փոքրամասնություններն իրենց պետությունը հիմնելու համար սկսեցին թուրքերի դեմ հարձակումները»,- մասնավորապես շեշտվել է դասագրքերում:

Գրքում նաև զավեշտալի պնդումներ են տեղ գտել, համաձայն դրանց՝ հայերի համար մեծ «առիթ էր» այն, որ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ էր ներքաշված Օսմանյան կայսրությունը:

«Ռուսներն օկուպացրեցին Վանը, Մուշը, Բիթլիսը, Երզնկան և Տրապիզոնը: Այդ տարածքների հայերն էր համագործակցեցին ռուսների հետ և կոտորեցին: Այսօր 1915 թվականի մասին այն, ինչ հայերը ցանկանում են ներկայացել աշխարհին, հենց այդ իրադարձություններն են: Օսմանյան պետությունը հայերի և ռուսների սկսած կոտորածը կանխելու համար փակեց հայերի ահաբեկչական  կազմակերպությունները»,- ասվել է գրքում՝ պնդելով, թե անգամ Օսմանյան կայսրությունն է օգնել հայերին՝ «արտագաղթել» Սիրիա:

Անհիմն պնդումներով լի դասագրքում չեն մոռացել նաև ապրիլի 24-ի մասին: Գրքում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ը ձերբակալության ժամանակաշրջանի հենց սկիզբն է, սակայն, ձերբակալություն ասելով, նկատի են ունեցել ոչ թե հայ համայնքի ակնառու գործիչներին, այլ  «պարագլուխներին»: