կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 01:00
Արցախ

Նախապատվությունը տալ արցախյան շինանյութերին

Նախապատվությունը տալ արցախյան շինանյութերին

Այսուհետ Ղարաբաղում շեշտը կդրվի տեղական շինարտադրության վրա. այսօր վարչապետ Արա Հարությունյանը տեղական շինանյութերի արտադրությունը խթանելու խնդիրն է քննարկել քաղաքաշինության եւ տնտեսական զարգացման նախարարների եւ շինարարության բնագավառի մյուս պատասխանատուների հետ։

Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշել է, որ տեղական շինանյութերի օգտագործման ծավալները կառուցապատման ծրագրերում բավարար չեն, ուստի հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդ ասպարեզում:

Հատուկ հանձնարարական է տրվել ոլորտի պատասխանատուներին, նախ` քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալ արցախյան շինանյութերին, ապա` պետական լայն աջակցություն ցուցաբերել դրանց արտադրության ընդլայնմանն ու որակական տվյալների բարձրացմանը, ինչի շնորհիվ բեկում կմտցվի շինարարության բնագավառում, կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր: