Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հակասությունների մասին լուրերը հին են, սակայն ասում են, որ 2016-ի բյուջեի ձեւավորման հետ կապված՝ դրանք ավելի են խորացել: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է ֆինանսների նախարարի պաշտոնում այլ անձի, ինչպես նախկինում էին պնդում՝ ոչ թե Պավլիկ Սաֆարյանին, այլ Վաչե Գաբրիելյանին նշանակելու համար: Ընդ որում` հարկային եւ մաքսային կառույցները ֆինանսների նախարարության «տակից» հանելու պայմանով: Նախագահականում առայժմ ընդդիմանում են, սակայն Հովիկ Աբրահամյանը չի ընկրկում:
Ի դեպ, ասում են, Սերժ Սարգսյանը սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման այս օրերին հրահանգել է` որեւէ պաշտոնյա որեւէ պաշտոնյայի դեմ լրատվամիջոցներով «բոչկա չգլորի»: Վարչապետ-ֆինանսների նախարար հրապարակային բարեկամական ռեւերանսները հենց այդ կոնտեքստում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: