կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-03 16:24
Իրավական

ԱԱԾ-ն լռում է

ԱԱԾ-ն լռում է

Արդեն տեղեկացրել ենք, որ, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի ծառայությունը, ըստ էության, չհերքեց լուրը: «Նախաքննության գաղտնիությունից ելնելով` տեղեկություն չենք տրամադրում»,- հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ի երեկոյան անհայտ անձինք Սյունիքի մարզի Կապան- Գորիս ավտոճանապարհի վրա կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կրակոցների պահին ավտոմեքենայում եղել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը: Կրակահերթից ոչ ոք չէր տուժել, վիրավորներ ևս չեն եղել:

Նշենք, որ մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ խուզարկություն է իրականացվել Բուդաղյանների բնակարանում` Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործի շրջանակներում: Yerkir.am-ի հետ զրույցում Արտակ Բուդաղյանը ո\'չ հերքեց, ո\'չ էլ հաստատեց տեղեկությունը, նա չցանկացավ խոսել դրա մասին: