կարևոր
1384 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-19 12:29
Քաղաքական

Կրոնական գործոնը մեր դեմ օգտագործել փորձող Բաքուն լռում է Գազայի հիվանդանոցի, մզկիթի վրա հրթիռային հարձակումներիից հետո. Ոսկանյան

Կրոնական գործոնը մեր դեմ օգտագործել փորձող Բաքուն լռում է Գազայի հիվանդանոցի, մզկիթի վրա հրթիռային հարձակումներիից հետո. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է

«Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում։

Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի, այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է, ճիշտ աշխատանքի դեպքում, այս  արհեստածին կազմավորումը իսլամական աշխարհում բարոյազրկելու, «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու գործում։

Հայաստան պետություն-ամրոցի գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են»։