կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-17 15:53
Հասարակություն

«Արտֆուդը» պարզաբանում է

«Արտֆուդը» պարզաբանում է

«Արտֆուդ» ընկերությունը պարզաբանում է ուղարկել yerkir.am կայքում ս.թ. հունիսի 16-ին տեղ գտած ««Արտֆուդի» առաքիչն ու «Մարիոթի» խոհարարը մեղադրվում են Դուբայում աղմկահարույց սպանության և ադամանդների գողության մեջ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:

«Հարկ ենք համարում նշել, որ Սեմյոն Եդիգարյանը «Արտֆուդ» ընկերությունում, որպես առաքիչ, աշխատել է 2008 թվականից մինչև 2011 թվականը, այնինչ հրապարակման մեջ նկարագրվող դեպքերը վերաբերում են 2014 թվականին: Այդ ժամանակ վերջինս շուրջ երկուտարի առաջ արդեն իսկ ազատված է եղել աշխատանքից և որևէ առնչություն չի ունեցել ընկերության հետ»,- ասված է պարզաբանման մեջ:

Հ. Գ. Նշենք, որ դատարանում, ի պատասխան դատավորի հարցին, թե ի՞նչ մասնագիտություն ունի կամ մինչ ձերբակալվելն աշխատե՞լ է, ամբաստանյալ Եդիգարյանը պատասխանեց. «Արտֆուդում` որպես առաքիչ»: Նա չի մանրամասնել, որ նախկինում է առաքիչ աշխատել այդ ընկերությունում: