կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 14:55
Քաղաքական

Վարչապետի որդին ամփոփում է քարոզարշավը

Վարչապետի որդին ամփոփում է քարոզարշավը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ավարտին մոտեցավ նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում փորձեցի ծանոթանալ Արտաշատում առկա խնդիրներին, շփվեցի ձեզանից շատերի հետ` ծանոթանալով ձեր բողոքներին ու առաջարկներին: Անկեղծ կլինեմ` այս շփումներն ինձ առավել ոգևորեցին և վճռականություն փոխանցեցին: Քաղաքապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց հետո, ձեր բոլորի աջակցությամբ, կփորձեմ լուծել մեր սիրելի քաղաքի առջև ծառացած խնդիրները:

Սիրելի՛ արտաշատցիներ, խնդրում եմ ձեզ ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններին և ձեր մանդատով հնարավորություն տալ ինձ իրականացնել իմ ծրագրերը՝ առավել հարմարավետ և բարեկեցիկ Արտաշատ ունենալու համար: Համատեղ աշխատանքի և հանդուրժողականության պայմաններում, վստահ եմ, մեզ կհաջողվի հարմարավետ և գեղեցիկ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար:

Հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության և պրոֆեսիոնալիզմի համար, շնորհակալ եմ նաև քննադատությունների և դիտողությունների համար: Հուսով եմ` մեր համագործակցությունը ապագայում էլ ավելի կսերտանա: Խնդրում եմ ինձ քննադատելուց զատ, տեսնել նաև այն բոլոր դրական գործերը, որոնք ես կկատարեմ»:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրությունները հունիսի 7-ին են: