Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին զանգի օրը ես, բնականաբար, երգում էի. yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգիչ, ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո): Գրիգորյանը դպրոց է հաճախել Սիրիայում: Նա հիշեց, որ Վերջին զանգը հույսերի շրջան է եղել, որովհետև պետք է նոր կյանք մտնեին, որևէ մասնագիտությւոն ընտրեին.«Վերջին զանգի քեֆն ու ուրախությունն իր հերթին, բայց, ամենակարևորը, հուզմունքն էր, որ դպրոցականից անցում ես կատարում մասնագիտականին և քո ազգի համար պիտանի մարդ դառնալու ճանապարհ ընտրելուն»:
Երգիչը խոստովանեց, որ երկար տարիներ չի սիրել ֆիզիկա առարկան, բայց երբ իրենց դասավանդելու է եկել երջանկահիշատակ ֆիզիկայի ուսուցիչ Սարգիս Նալբանդյանը, ամեն ինչ փոխվել է.«Նա մի հրաշք անձնավորություն էր, հիանալի ուսուցիչ: Նա այնպես արեց, որ հասկացա` ֆիզիկան կարևոր առարկա է, և ես շատ բարձր գնահատականներով ավարտեցի դպրոցս»: Գրիգորյանի կարծիքով` այն ժամանակներից հետո շատ բան է փոխվել, և հիմա իրենք աշխատում են, որ արժեքային համակարգը վերականգնվի, որովհետև, ըստ երգչի, որոշակի շեղում ենք ունեցել.«Կարծում եմ` վերադարձի ճանապարհ կա, և մեր այսօրվա փոքրիկները ինչ-որ չափով գնում են դեպի ազգայինը` դա կախված է նաև մեզնից` մենք պետք է աշխատենք, որ ազգային ու մարդկային արժեքային համակարգերը վերականգնվեն»: