|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
1987 թվականից սկսած Էկոլոգիական կրթության հիմնադրամը ծովափնյա հանգստի սեզոնին ընդառաջ հանձնում է «Երկնագույն դրոշ» մրցանակը: Այս տարի մրցանակը ստացել է իսպանական 577 լողափ. սա ռեկորդային թիվ է որեւէ երկրի համար: Իսպանիան ճանաչվել է ամենամաքուր լողափեր ունեցող երկիր, հայտնում է Prohotel-ը:
Ներկայում իսպանական ամեն վեցերորդ լողափը նշված է երկնագույն դրոշակով: Ամենաշատ դրոշակներ ստացել է Գալիսիան (131 լողափ), երկրոդ տեղում Վալենսիան (120 լողափ) է, երրորդում` Կատալոնիան (89 լողափ):
Ամենամաքուր լողափեր ունեցող երկրների ցանկում երկրորդը Թուրքիան է` 436 լողափ: Երրորդ տեղում Հունաստանն է (395 լողափ), չորրորդում` Ֆրանսիան (379 լողափ):
Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում երկնագույն դրոշակի է արժանացել 4159 լողափ: