Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ հասարակական-քաղաքական գործիչների և քաղաքացիների նախաձեռնողական խումբը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում նոր՝ Արցախի հանրապետական կուսակցություն հիմնելու մասին:
«Հարգելի քաղաքացիներ,
Ազգային ազատագրական շարժման սկզբից առայսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցման արժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա:
Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի:
Մեր ժողովուրդը ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինստիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ, որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թե շատ գործել: ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար:
Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտրությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ:
Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանել միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծմանը:
Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբս, հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության /Արցախի հանրապետական կուսակցության/ ստեղծման մասին:
Նախաձեռնողական խմբի համանախագահողներ.
Կարեն Օհանջանյան` փիլիսոփայության գիտությունների դոկտոր, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ
Արևիկ Պետրոսյան` պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա» ՀԿ նախագահ,
Արարատ Պետրոսյան` «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ,
Հայրապետյան Արթուր` «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ: