Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 14-15-ը Երևանում տեղի կունենան Բոլոնիայի նախագահության 9-րդ գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառմանը մասնակցելու հրավիր են ուղարկել 147 երկրների ու կազմակերպությունների: Շուրջ 20 երկրի մասնակցությունը կլինի նախարարների տեսքով:
Yerkir.am-ը փորձեց ճշտել, թե արդյո՞ք գագաթաժողովին հարևան Թուրքիայից կամ Ադրբեջանից կլինեն ներկայացուցիչներ: Հարցին ի պատասխան, Աշոտյանը նշեց, որ իրենք հրավիրել են պատվիրակություններ` նախարարների անունով, նաև Ադրբեջանից ու Թուրքիայից:
«2012-ին` Բուխարեստում կայացած քվեարկության ժամանակ, Հայաստանը, երբ ընտրվեց որպես հյուրընկալող երկիր, ոչ մի դեմ ձայն չունեինք, ինչը չի նշանակում` բոլորը կողմ են քվեարկել, այլ եղել են երկրներ, որոնք չեն քվեարկել: Այնուամենայնիվ, մենք պարտավորություն ենք ստանձնել հրավիրել բոլոր անդամ երկրներին և մեր պարտավորությունն ամբողջությամբ կատարել ենք. որևէ քաղաքական շարժառիթ չենք ունեցել»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ Թուրքիայից կլինի մասնակցություն` ոչ նախարարի մակարդակով, իսկ Ադրբեջանից, ցավոք, պատվիրակներ չունենք: «Ասում եմ` ցավոք, որովհետև մենք կցանկանայինք, որպեսզի Հայաստանն իր հարկի տակ համախմբեր Բոլոնիայի գործընթացին անդամագրված բոլոր երկրների պատվիրակություններին: Ադրբեջանը ոչ թե հրաժարվել է, այլ պարզապես չի արձագանքել»,- հայտնեց նախարարը: