Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մի քայլ առաջ է. այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ այսօր, երբ ԵՄ-ի հետ ունենք նախաստորագրված համապարփակ և խոր համագործակցության համաձայնագիր, ակնհայտ է` նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Ադրբեջանից: «Ադրբեջանը դեռ բանակցում է նոր, լեգալ ֆորմատով համագործակցության համար, և քաղաքական առումով ԵՄ-ի հետ հարաբերություններում ՀՀ-ն առավելություն ունի»,- ասաց Աշոտյանը:
Նա հորդորեց զերծ մնալ այն հայտարարություններից, թե վերջին պահին պայմանագիրը կրկին չի ստորագրվի: Աշոտյանը համոզված է, որ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է այս տարվա նոյեմբերին Բրյուսելում: «Զուգահեռները նախորդի հետ տեղին չեն, որովհետև անգամ իրավական տեսանկյունից այն մեկը նախաստորագրված չէր: Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր` Արևելյան գործընկերության տարածքում ՌԴ -ի հետ փոխգործակցության առումով»,- նշեց Աշոտյանը: