|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Հրապարակը» գրում է. «Oրերս մեծ աղմուկ հանած «խոպանչիների հարկում» անվանումն ստացած շահութահարկի և եկամտահարկի մասին օրինագիծը, պարզվում է՝ այնքան էլ օդից չի բերվել խորհրդարան, դրա տակ կոնկրետ պայմանավորվածություններ և կոնկրետ թվեր կան՝ ռուսաստանահայ մոտ 100 կազմակերպությունների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, Արա Աբրահամյանին պատկանող, որոնք այստեղից շինարարական ուժ-կազմակերպություններ կտանեն Ռուսաստան՝ գրանցելով իրենց կազմակերպությունները Հայաստանում, նախ՝ որ ավելի էժան հարկեր մուծելու հնարավորություն ունենան, և ապա՝ կարողանան բարձրացնել Հովիկ Աբրահամյանի օրոք «ցածրացած» տնտեսությունը, լցնել դատարկված գանձանակը:
Ընդ որում, «հրահանգը» տրված է խորհրդարանի դիմացի մայթից՝ Բաղրամյան 26-ից, որն էլ «անձամբ» է պայմանավորվել թե «ռուսահայերի», թե Ռուսաստանի հետ, քանզի ԵՏՄ-ական Ռուսիայի համար դրանք «մելկի» թվեր են, իսկ Հայաստանի համար՝ էական, տեղեկացրեց մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։