|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Հալեպում շարունակվում են բնակելի թաղամասերի հրթիռակոծություններն ու զինյալ բախումները. գրում է «Գանձասար»-ը:
Հալեպահայությունը, բացի սոցիալական բարդ պայմաններից, կանգնած է մեծ դժվարությունների առաջ: Տնտեսական սղաճը, անգործությունն ու սիրիական դրամի համեմատական անկումը անելանելի կացության մեջ են գցել հատկապես բազմանդամ ընտանիքներին: Էլեկտրականության և ջրի անջատումները, համացանցի ծառայության ավելի քան 40 օրից ի վեր ընդհատումը առավել ծանր են դարձրել Հալեպի բնակչության առօրյան:
Չնայած բոլոր դժվար պայմաններին՝ միությունները շարունակում են գործել և համախմբել հայ երիտասարդությանը, որ միշտ նույն պատրաստակամությամբ և բարձր գիտակցությամբ շարունակում է ծառայել: