Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշն անդրադարձել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին, ով երեկ կոչ էր արել երիտասարդներին` իրենց կողակցին գտնելու հարցում դիմել իրենց:
«Ես նրան խորհուրդ եմ տալիս՝ թող քաղաքականությունի թողնի և այսուհետ ամուսնացնելու ծրագրերին մասնակցի»,- ասել է Դեմիրթաշը և, խոսքն ուղղելով Դավութօղլուին, հավելել. «Գոնե ինքդ քեզ մի\' մաշի քաղաքականության ասպարեզում: Կողակից գտնելու հարցում մարդկանց օգնելդ ավելի բարի գործ կլինի»: