կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 13:45
Տարածաշրջան

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին մեկ շաբաթում 2404 լուր է հրապարակվել

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին մեկ շաբաթում 2404 լուր է հրապարակվել

PRNet ընկերությունը վերլուծել է 2015 թվականի ապրիլի 20-26-ն ընկած ժամանակահատվածում թուրքական ԶԼՄ-ներում ամենաշատը արծարծված թեմաները:

 

Ըստ Medyatava կայքի՝ այդ ժամանակահատվածում ամենաշատ արծարծված թեմաները դասակարգվել են հինգ խմբում:

 

Առաջին` ապրիլի 23-ի Երեխաների օրվա մասին՝ 6728 լուր:

 

Երկրորդ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակը: Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում հրապարակվել է 2404, իսկ Չանաքքալեի մասին՝ 2036 լուր:

 

Դրան հաջորդել են Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող քաղաքական նյութերը։ Դրանցում ամենաշատը անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրա անունը հիշատակվել է մոտավորապես 4000 հրապարակման մեջ։ Ընտրությունների մասին լուրերում երկրորդ ամենաշոշափված անունը եղել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, երրորդը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուին։