կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 12:00
Տարածաշրջան

Սիրում եմ ադրբեջանցիներին. Կանդելակի

Սիրում եմ ադրբեջանցիներին. Կանդելակի

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հարցազրույց է  տվել Haqqin.az ին:

 

Խոսելով իր մասին՝ նա ասել է. «Ես երկաթե կին չեմ: Ավելի շուտ` ես կին եմ, ով ունակ է պատասխան տալ իր ամեն բառի համար: Ես կարողանում եմ ուժեղ լինել, սակայն դա չի նշանակում, որ ես երկաթե եմ»:

 

Խոսելով իր ազգության մասին՝ Կանդելակին, նշել է, որ մայրը հայ է, հայրը` վրացի, այդ պատճառով Վրաստանն է իր հայրենիքը, որը շատ սիրում է:

 

Իսկ ադրբեջանցի լրագրողի վերջին հարցին՝ ի՞նչ կարող է ասել Ադրբեջանի մասին, Թինան պատասխանել է. «Սիրում եմ Բաքուն և ադրբեջանցիներին: Ես ունեմ բազում ադրբեջանցի ընկերներ»: