|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նախքան Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակին մոտենալը, նախ գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այնուհետև Ֆրանսուա Օլանդը մոտեցավ ՀՀ նախագահին ու նրա տիկնոջը, քայլեց դեպի անմոռուկ-ծաղկեպսակը ու դեղին վարդ տեղադրեց:
Նշենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին եվրոպական երկրներից է: Ֆրանսիայի խորհրդարանը նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծ էր մշակել, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական ճանաչեց: