Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ավստրիայի խորհրդարանի 6 քաղաքական ուժերի կողմից բանաձևի ընդունումից հետո զանգահարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրզին:
Թուրքական AA-ն տեղեկացնում է, որ, ըստ իր քաղաքական աղբյուրների, Չավուշօղլուն Ավստրիայի նախարարին ասել է, որ նման բանաձևի ընդունումը կխաթարի երկու երկրների հարաբերությունները, եւ խորհրդարանները չեն, որ պետք է նման որոշումներ կայացնեն:
Հիշեցնենք, որ Ավստրիայի ընդունած բանաձևից հետո Թուրքիան հետ կանչեց Ավստրիայում իր դեսպանին: