կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-23 12:42
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության է ենթարկվել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

 

Նա չմանրամասնեց, թե ինչ վիրահատության է ենթարկվել Քոչարյանը` նշելով ընդամենը, որ եղել է ոչ բարդ: Այս պահին Քոչարյանը, Սողոմոնյանի խոսքերով, իրեն շատ լավ է զգում:

 

Նշենք, որ նա վաղը չի կարող ներկա գտնվել Ծիծեռնակաբերդում: