Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր քայլերի հերթականությունն այն չէր, ինչը եղավ, ուղղակի ժողովրդի ստիպմամբ եղավ. Մենք ծրագրել էինք սահմանազատման գործընթացը դադարեցնելու մասին խոսել։ Բայց ժողովրդի պահանջը այդպիսին էր, ես չէի կարող ուրիշ բանի մասին խոսել, ես պարզապես հնչեցրել եմ ձևակերպումը ժողովրդի պահանջի: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Սրբազանը պատասխանեց. «Մենք փորձել ենք գործընթացը հասցնել այս փուլին: Մեր գործը մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց: Հիմա մեր կարծիքով, պետք է քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում ծրագրվի: Երեկ փորձեցինք խորհրդարանական պատգամավորներին հանդիպել, թե ինչ ձևերով կգնան գործընթացները: Իրենք պատրաստ են այդ գործընթացը այս փուլում շարունակելու և օրինական ճանապարհով փորձելու հասցնել ավարտին: Այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու: Այդ ժամանակ էլ երևի կհնչի:
Անուններ բնականաբար, քննարկվում են, տարբեր անուններ են քննարկվում: Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, որ անձի շուրջ կգոյանա: Դա երկրորդ փուլն է լինելու: Հիմա ժողովրդին արթնացնելու փուլն է: Այսօր, վաղը, մյուս օրը գործնական քայլերի օրերն են»:
Նա ընդգծեց, որ վարչապետի անունի շուրջ համաձայնություն դեռ չկա. «Խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի, ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինեն այդ անձի շուրջ եւ կհռչակվի՝ ով է»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հստակեցնելով, որ քննարկումներ գնում են միյն ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ՔՊ-ի հետ շփում դեռ չկա:
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Բացառում եմ չէ, այդպիսի հարց չկա, մարդիկ ստեղծեցին այդ միֆը: Ես երկրորդ նախագահին կյնքումս մեկ անգամ եմ հանդիպել 2001-ին Սեւանի թերակղզում, ընդամենը 5 րոպե: Եթե ես որևէ մեկի հետ հանդիպում ունենամ, թաքցնելու բան չունեմ»:
Հարկ է նշել, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: