|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Թերթի իսկապես հավաստի տվյալներով` Հանրապետական կուսակցությունում անհեթեթ իրարանցում է սկսվել: Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձի հնարավորության մասին խոսակցություններից հետո ՀՀԿ-ականները գրեթե չարձագանքեցին` չհաշված մի քանի դրական ելույթներ:
Բայց արդեն մեկ շաբաթ է` բոլորն իրար են խառնվել: Լուր են տարածել, թե Սերժ Սարգսյանը այս առիթով չի խոսելու, լուռ հետեւելու է իր շրջապատի մարդկանց, որպեսզի տեսնի, թե նրանցից ովքեր են ոգեւորված Քոչարյանի վերադարձով:
Նպատակն, իբր, մեկն է` բացահայտել քոչարյանականներին եւ հետո «վնասազերծել»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` այս ամենի կազմակերպիչը ՀՀ նախագահը չէ: Պարզապես մի քանի ազդեցիկ «շուստրիներ» այս լուրը տարածել են` տեսնելու համար, թե ով ինչպես կպահի իրեն:
Եվ ՀՀԿ հանրահայտ դեմքերը խայծը կուլ են տվել: Արդեն 3-4 օր է` մրցավազք է սկսվել` ով ինչքան շատ կքլնգի Քոչարյանին: Առաջիկա օրերին մեկը մյուսի հետեւից կսկսեն փնովել երկրորդ նախագահին, որպեսզի Սերժ Սարգսյանի մտքով հանկարծ չանցնի, թե իրենք Քոչարյանի կողմնակիցներն են: