|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ծիծեռնակաբերդի տարածքը բարեկարգվել է` տեղադրվել են 21 ցայտաղբյուր, նստարաններ, աղբամաններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ասաց, որ Ծիծեռնակաբերդի ամբողջ ճեմուղին նաև ձայնաֆիկացվել է: «Եթե մինչ այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի ճեմուղու տարածքում ձայնագրություններ էին միացվում, ապա այս տարի տեղադրվելու են 4 հարթակներ, որտեղ էլ մեր լավագույն երաժիշտներն ու կատարողներն այդ օրը հանդես կգան ելույթով, իսկ ձայնաֆիկացման սարքերի միջոցով դրանք լսելի կլինեն ողջ տարածքում»,- ասաց նա:
Սուքիասյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի տարածքում արգելվելու է առևտուրը` ջուր, սնունդ, իսկ ինչ վերաբերում է ծաղիկների վաճառքին, ապա դա կկազմակերպվի միայն սահմանված տեղերում: «Ծաղկի վաճառք կլինի միայն Հալաբյան փողոցում, ստորգետնյա անցումներում, Բարեկամությունից մինչև Օրբելի հատվածում»,- նշեց փոխքաղաքապետը: