|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ առաջ Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության մասով գործը։ Ինչպես ռազմական դատարանից հայտնում է Yerkir.am-ի լրագրողը` ռազմաբազայի տարածքում, որը տեղակայված է Գյումրիի Ոսկե բլուր կոչվող տարածքում, խիստ հսկողություն է սահմանված: Դատը լուսաբանելու համար հայ և ռուս լրագրողները հատուկ հավատարմագրման կարգ են անցել: Ստուգվել է նրանց տեխնիկան, իրերը: Այստեղ են ռուսական մի քանի լրատվամիջոցներ:
Նշենք, որ ռուսական կողմի իրակակացրած նախաքննության նախնական տվյալներով, Պերմյակովը ինքնակամ լքել էր զորամասը, զենքը ձեռքին դուրս եկել Գյումրի, որտեղ տներից մեկում կրակելով սպանել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, դանակով վիրավորել 6 ամսական փոքրիկին, ով հետո հիվանդանոցում մահացել է: Պերմյակովը ձերբակալվել էր հենց հանցագործության օրը, հայ-թուրքական սահմանին: