|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ապրիլի 21-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ այրվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14Ա/1 հասցեում գտնվող խանութը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.43-ին, մարվել՝ 06.00-ին: Այրվել է Գ. Դ.-ին պատկանող խանութի ներքին փայտյա հարդարանքը և առաստաղը` 120 քմ, 8 սառնարան, մթերք և տնտեսական իրեր: