Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Իմ երկրում ապրում է 100 հազար հայ (ՀՀ քաղաքացի- խմբ.), նրանք ոչ մեկից չեն տարբերվում: Մենք ոչ ոքից պաշտպանվելու կարիք չունենք»,- այդ մասին Ղազախստան մեկնելուց առաջ օդանավակայանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կրկին անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը. տեղեկացնում է Haberler-ը:
Ըստ նրա` «այդ հարցով մյուս պետությունների կամ ժողովուրդների գնահատականներն արժեք չունեն. դրանք իրենց մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս»:
Հարցին, թե Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ է քվեարկության դրվելու, ընդունման դեպքում ԵՄ-ի հետ հարաբերություններն ինչպիսի՞ն կլինեն, Էրդողանը պատասխանել է. «Ինչպիսի որոշում կկայացնեն, չգիտեմ: Որպես ազգ, որպես մամուլ` ինչո՞ւ ենք պաշտպանվածի դիրքում: Ես՝ որպես նախագահ, ասում եմ, որ մենք ցեղասպանության նման բիծ չունենք»:
Էրդողանն այնուհետև հիշել է Թուրքիայում ապրող` Հայաստանի 100 հազար քաղաքացիներին ու ասել. «Մեր երկրում եղե՞լ է նրանց դեմ ինչ-որ վերաբերմունք: Մեր քաղաքացի չեղող հայեր կան, մենք կարող ենք նրանց արտաքսել, սակայն չենք անում դա»:
Թուրքիայի նախագահը հիշել է նաև Վանա լճի Աղթամար եկեղեցու վերականգնումը պետության կողմից: «Այլոց գնահատականները կարևոր չեն: Եվրախորհրդարանը ինչքան ուզում է, թող որոշումներ ընդունի. իմ մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս: Մենք ԱՄՆ-ին էլ ենք սա ասում: Խորհրդարանի նախագահը ևս մեզ նման է մտածում»,- ասել է նա: