կարևոր
15469 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-11 17:42
Տարածաշրջան Քաղաքական

Բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի շահերը. Վարդան Ոսկանյան

Բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի շահերը. Վարդան Ոսկանյան

Երբ մենք հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր, և պայքարը ավելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձևակերպման համար, այլ նաև այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարավորություն ձեռք բերելու դաշնակիցներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վարդան Ոսկանյանը․

«Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ։

Երբ մենք տրվում ենք այն մոլորությանը, որ Հայաստանի Տավուշի մարզի գյուղատեղիների խնդիրը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթե խնդիրը ձևակերպվի որպես Տավուշի մարզով Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող և Վրաստանին դեպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակության ճանապարհի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցության տիրույթ կարող է բացվել Վրաստանի հետ։

Գրեթե նույն կերպ խնդիրը պետք է ձևակերպվի, ասենք, Տիգրանաշենի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գյուղ չէ միայն, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դեպի Սև ծով, և որը կարող է դառնալ կարևոր օղակ նաև հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։

Հետեաբար նշված խնդիրները լայն կտրվածքով ոչ թե Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև ինչ-որ աննշան գյուղերի համար տեղային պայքար է, այլ խոշոր հաշվով առնվազն տարածաշրջանային կարևոր հիմնահարց է, որտեղ բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի շահերը»։