կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-15 15:01
Հասարակություն

Քարաթափում՝ Վայոց ձորում

Քարաթափում՝ Վայոց ձորում

Ապրիլի 15-ին` ժամը 11.24-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած` 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը: Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը: Ժամը 13.15-ի դրությամբ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է: