կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 17:10
Հասարակություն

Միայն նա չէ մեղավոր. Կոմանդոսը` Ադրբեջանի կողմն անցած զինծառայողի մասին

Միայն նա չէ մեղավոր. Կոմանդոսը` Ադրբեջանի կողմն անցած զինծառայողի մասին

Տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին հայ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը ինքնակամ լքել է իր մարտական հենակետը, այնտեղ թողնելով իրեն կցված զենքն ու զինամթերքը, եւ անզեն անցել Ադրբեջանի կողմը:

 

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից սկսել է շոու անել` օգտագործելով տղայի` սահմանն անցնելու փաստը:

 

«Ադրբեջանը ոչ մի օրենքի չի ենթարկվում` ո՛չ միջազգային, ո՛չ էլ իրենց երկրի օրենքներին, քանի որ երբ մարդը հանձնվում է, միջազգային օրենքների համաձայն` դու իրավունք չունես նրա մասին ինչ-որ բան հրապարակել: Ադրբեջանը հիմնվում է ոչ թե միջազգային նորմերի վրա, այլ ինչպես թուրքերն են ասում են, այնպես էլ անում են: Թուրքիան ցույց է տալիս, թե իբր խաղաղապահ է, բայց ցուցմունքներ է տալիս Ադրբեջանին»,- ասաց Տեր-Թադևոսյանը:

 

Ըստ նրա` ադրբեջանական կողմի շոուն սկսվել է այն պահից, երբ նկարահանել են իբր այն տարածքը, որտեղով անցնում է տղան` սպիտակ դրոշը ձեռքին հանձնվելով ադրբեջանական կողմին: «Նման տարածք ընդհանրապես գոյություն չունի: Հասկանո՞ւմ եք, ադրբեջանական կողմի քարոզչությունը համապատասխանում է իրենց ոգուն` նրանց համար կացնով մարդասպանը և սահմանին կանգնած զինվորը, ով հայ է սպանում, արժեքներ են: Այն, ինչ իրենք ցույց են տալիս, մենք ուղղակի պետք է անտեսենք, ոչ թե տարածենք, քանզի այդկերպ մենք նրանց ավելի օգուտ ենք տալիս»,- ասաց Կոմանդոսը:

 

Տեր-Թադևոսյանի կարծիքով` սահմանն անցած տղայի վիճակն այնքան էլ ադեկվատ չէ, ինչը երևում է նաև նրա պահվածքից: «Նրա պահվածքն ունի իր պատճառները, և մենք պետք է այդ ամենն ուսումնասիրենք, որ այլևս չկրկնվեն նման դեպքեր: Նրա արարքի համար միայն ինքը չէ մեղավոր»,- ասաց նա: