Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլ ամսից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, ժամանակ ու ցանկություն չունեմ, հիմա կասեն՝ դիմում գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հանրային խորհրդից դուրս գալու դիմում է գրել:
«Ապրիլ ամսից չեմ մասնակցել նիստերին, չեմ հասկանում, դրա համար էլ չեմ գնում, ուղղակի ցանկություն չկա գնալու, գործ ունեմ, շատ զբաղված եմ: Այնտեղ շատ լավ հարցեր են քննարկում, բայց ես իմ տեղը չեմ գտնում այնտեղ, դրա համար էլ չեմ գնում»,- ասաց նա և հավելեց, որ խորհրդից ազատման դիմում չի գրել:
Կոմանդոսը նշեց, որ պարզել են, որ ապրիլ ամսից չի գնում նիստերին:
«Ասում եմ՝ օգտակար չեմ, չեմ գնա: Դրա համար պետք է այնտեղ խորհրդակցեմ, ցանկություն չունեմ այնտեղ աշխատելու»,- նշեց Արկադի տեր-Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ դուրս գալու դիմում գրելո՞ւ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Կասեն՝ գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի»:
Արկադի Տեր-Թադևոսյանը վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամ է նշանակվել 2018թ. սեպտեմբերի 6-ին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: