կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 22:48
Առանց Կատեգորիա

Պերմյակովին բերում են Երեւան

Պերմյակովին բերում են Երեւան

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է.

 

«Դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և հայտնում. «Վաղը ապրիլի 8-ին ձեզ քաջ հայտնի Վալերի Պերմյակովին իրենց զորամասից դնելու են ավտոն` տանեն, ավելի ճիշտ` բերեն Երևան` ՌԴ կայազորային դատարան: Գիտե՞ք ինչու, որպեսզի դատարանը կալանքը երկարացնի:

 

Ի դեպ, արդեն երկու օր է` ձեր այդ սիրելի տղեն ապօրինի է պահվում ձեր սիրելի պետության ռազմաբազայի բանտախցում, կալանքի` դատարանի որոշած ժամկետն անցել է, բայց պահում են համենայն դեպս, իրենք թքած ունեն իրենց օրենքների վրա, դուք էլ հո թքած չունե՞ք Ռուսաստանի օրենքների վրա, կարող եք անհապաղ պահանջել` մարդուն ազատ արձակեն, չի կարելի չէ՞ մարդուն ապօրինաբար անազատության մեջ պահել …

 

Ի՞նչ էի ասում. հիշու՞մ ես` Կոստանյան Գևորգ, որ հունվարի 21-ին ԱԺ-ում ասացիր, թե ապօրինություն է եղել, երբ ռուսաստանցի սահմանապահները սահմանին բռնելուց հետո էդ ջահելին տարել են իրենց զորամաս ու արդեն համարյա 3 ամիս է անցել` հենց էդ ապօրինությունը չես ուզում վերացնել, ոչ էլ էս մյուս ախպերներդ` Գորիկը, Աղվանը, Վովան…:

 

Կարող է՞ իսկականից չեք ջոկում` որիդ գործն է դա, եթե մի բան չգիտեք` ոնց անել, տեսեք` օրենքով ոնց է գրած` այդպես արեք, էս անգամ էլ թող օրենքով լինի»: