կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-03 10:28
Հասարակություն

Ավտովթար՝ Տանձուտում. երկու երիտասարդ տեղում մահացել է

Ավտովթար՝ Տանձուտում. երկու երիտասարդ տեղում մահացել է

Երեկ՝ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:

 

«Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում բախվել է բնակելի շինության պատին և երկաթե դարպասին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը: Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածներից 2-ը 16-17 տարեկան տղաներ են, իսկ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- կարդում ենք կայքում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում