Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աղբյուրը` armeniangenocide100
Մանուշակ Մանուկյանի պատմությունը
Մուսա լեռ
Լիլիթ Դաշտոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր տատի՝ Մանուշակ Մանուկյանի պատմությունը, որը մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտին: Մանուշակը գիշերը գյուղ էր իջնում և իրենց սեփական այգիներից ու պահեստներից սնունդ բերում, իսկ ցերեկը՝ կռվում թշնամու դեմ:
«Հայ ժողովրդի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը: Ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում հերոս կանայք: Իմ երակներում հոսում է մուսալեռցի հերոսուհի Մանուշակ Մանուկյանի արյունը: Նա իմ մոր տատիկն էր: Տասնութ-քսան տարեկան աղջիկ էր, երբ տեղի ունեցավ այն, ինչ մինչև օրս խոցում է յուրաքանչյուր հայի սիրտը:
«Ես ամստամբ էի և չէի ուզում մեռնել»,- ասում էր Մանուշակ տատը: Մանուշակը գիշերը գյուղ էր իջնում և իրենց սեփական այգիներից ու պահեստներից սնունդ բերում, իսկ ցերեկը կռվում էր թշնամու դեմ: Երբ թշնամին դիմում է ամենազորեղ քայլին` սկսում է պղծել եկեղեցին, երիտասարդ Մանուշակը, երկու օր շարունակ մնալով թաքստոցներում, մտնում է վանք, հավաքում է մնացած խաչերն ու սրբապատկերները, տանում է լեռ, դրանով իսկ բարձրացնելով մուսալեռցիների մարտական ոգին:
Խիստ հայացքով, ամուր կազմվածքով, չափազանց նուրբ հոգով մի կին էր Մանուշակ տատը: Այդ կռվող ձեռքերի մատները կարողանում էին նուրբ ասեղնագործ աշխատանքներ գործել: Նա լուռ էր, իսկ այդ ասեղնագործությունները վկայում էին երիտասարդ աղջկա կորցրած անուրջների մասին:
Նա իր միակ դստեր` Վիկտորիայի ընտանիքի հետ 1946-ին Այնճարից (Լիբանան) գաղթում է Հայաստան (ՀԽՍՀ), ուր ապրում է դժվարություններով և ուրախություններով լի կյանք: Միակ դուստրն աշխարհին է պարգևում հինգ զավակ: Մենք ժառանգներն ենք Մանուշակ Մանուկյանի, որը տասնութ տարեկանում ուներ մեկ ցանկություն` ապրել»: