Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ օրական Մհերի ծնողները բավական մեծ են տարիքով` հայրը 59 տարեկան է, մայրը` 52: Զինաիդա Վարդերեսյանն իր առաջնեկին` Մհերին, երեկ է լույս աշխարհ բերել: Երեխան առողջ է` 3 կգ քաշով, 52 սմ հասակով:
Yerkir.am-ի լրագրողն այսօր այցելել է փոքրիկին և նրա ծնողներին:
Տիկին Զինաիդան պատմեց, որ չորս տարի առաջ է ամուսնացել և ամուսնությունից մեկ տարի անց դիմել բժիշկներին` խնդրելով օգնել` երեխա ունենալ: Այժմ, երբ արդեն մայրացել է, չի բացառում, որ երկրորդ բալիկին էլ կունենա: «Եթե Աստված տա… Մի քիչ մեծ եմ, մեղքի զգացում ունեմ երեխայի նկատմամբ, որ մեծ տարիքում եմ ունենում»,- ասաց կինը և կոչ արեց երիտասարդ կանանց իր դեպքը դրական չհամարել և ժամանակին ամուսնանալ ու շատ բալիկներ ունենալ: Նաև ասաց, որ 40 տարեկանից մեծ կանայք էլ չհուսահատվեն` կարող են երեխա ունենալ:
Հղիության ողջ ընթացքը հսկող մանկաբարձ-գինեկոլոգ, «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն էլ ասաց, որ այս տարիքում կինը չէր կարող ինքնուրույն հղիանալ, այս իսկ պատճառով արտամարմնային բեղմնավորում է կատարվել, հղիության ողջ ընթացքն անցել է նորմալ, թեև այս դեպքում, հաշվի առնելով կնոջ տարիքը, ռիսկերը բավական մեծ են եղել: «Հղիության ընթացքում կարող էր վիժել, ունենալ վաղաժամ ծննդաբերություն, ներարգանդային պտղի քրոմոսոմային խանգարումներ և այլն: Բայց նա շատ լավ տարավ հղիությունը: Սկզբից մինչև վերջ ստուգվել է, որևէ պաթոլոգիա չի եղել»,- ասաց բժիշկը:
Նա նշեց նաև, որ այս տարիքի կանանց բնական ծննդաբերությունը նույնպես հակացուցված է, նույնիսկ կեսարյան հատումն է ռիսկային, սակայն ամեն ինչ բարեհաջող է անցել, կեսարյան հատումը կատարվել է հղիության 39-րդ շաբաթում:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները` տեսանյութում: