|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 19-ին հակառակորդի կողմից իրականացված հարձակման արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ Ժիրայր Նալբանդյանը, Կարբի գյուղից է: Նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարբիի գյուղապետ Կարո Բաղդասարյանը:
«Ասում են, որ կյանքին վտանք չի սպառնում: Ոտքերից է վիրավորվել, ինչպես նաև որովայնի հատվածում»,- նշեց նա՝ հավելելով. «Ընտանիքում կա երեք տղա, մեկը դպրոցական է, մյուսն էլ դպրոցն ավարտել է, պետք է զորակոչվի բանակ»:
Կարո Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ վիրավորված զինծառայողի ընտանիքն անապահով է, ծնողները չեն աշխատում: Հայտնեց նաև, որ Ժիրայրը մեկ տարի է, ինչ զորակոչվել է բանակ:
Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը սովորում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի առաջին կուրսում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին՝ ժամը 8:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: