կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 01:33
Առանց Կատեգորիա

Դինքին սպանողի անունը` ապրանքանիշ

Դինքին սպանողի անունը` ապրանքանիշ

«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի անունը Թուրքիայում կօգտագործվի որպես ապրանքանիշ: 

Ըստ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի՝ այդ նպատակով մարդասպանի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշերի գրանցման ինստիտուտին (TPE)` Սամասթ ազգանունը գրանցելու հայտով։

«Սամասթ» ապրանքանիշը պատրաստվում են գործածել կրթական ծրագրերի, համաժողովների, գիտաժողովների կազմակերպման, սպորտային, մշակութային և ժամանցային միջոցառումների, ամսագրերի, գրքերի, թերթերի հրապարակման, ֆիլմերի, հեռուստա- և ռադիոհաղորդումների հեռարձակման, լուսանկարչական ծառայությունների եւ գիտական հետազոտությունների ժամանակ։