Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ հանդիպեց հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը:
-ԽՍՀՄ-Աշխարհի հավաքական խաղից մեկ օր անց Հայաստանի ազգային հավաքականը հանդիպում ունի Ալբանիայի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի շանսերն այդ խաղում:
- Ալբանիայում կարողացանք ոչ-ոքի խաղալ 1996-97 թվականներին, իսկ Երևանում հաղթեցինք 3:0 հաշվով: Իմ կարծիքով` մեր հավաքականը պատրաստ է այս խաղին: Տղաներն ամեն ինչ կանեն, որ անպայման հաղթենք, քանի որ հնարավորություն կտրվի շարունակելու պայքարը ԵՎՐՈ 2016-ի ուղեգրի համար:
-Վարդան Մինասյանի օրոք մեր հավաքականն ավելի տպավորիչ ֆուտբոլ էր ցուցադրում: Ի՞նչն է պակասում այժմ:
-Նոր մարզչին պետք է ժամանակ տալ: Շատ բան է կախված նաև ֆուտբոլիստներից, որ տվյալ պահին լինեն լավ մարզավիճակում: Պետք է հաշվի առնենք նաև, որ մի քանի հանդիպում մեր հավաքականն անցկացրել է ոչ հիմնական կազմով:
Խորեն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Բաքվի Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությանը. «Իմ կարծիքով` մենք անպայման պետք է մասնակցենք և գնանք այնտեղ միայն հաղթանակի համար: Պետք է ցույց տանք, որ մենք ոչ մեկից չենք վախենում: Եթե ես լինեի, միանշանակ կմասնակցեի»: