կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-14 11:53
Հասարակություն

Տղամարդու դի՝ Գյումրու երկաթուղային կայարանի մոտ

Տղամարդու դի՝ Գյումրու երկաթուղային կայարանի մոտ
Մարտի 14-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Գյումրի» կայարանի մոտակայքում հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի հատվածում ընկած մոտ 40 տարեկան քաղաքացի. հավանաբար՝ վրաերթի ենթարկված և մահացած: Պարզվել է, որ Գորկի և Մուսայելյան փողոցների խաչմերուկում` «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: