Այսօր՝ ժամը 00.16-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դ. Հայրապետյան, ծնվ.1986թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ՃՏՊ-ի հետևանքով Դ. Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է: