|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված` Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը երեկ տեղափոխվել էր դատարան:
Ըստ Haberler-ի` հինգ ժամ տևած հարցաքննության ընթացքում նա ներկայացրել է 15 էջանոց զեկույց` Դինքի սպանությունը չկանխելու մեջ մեղադրելով ևս երկու ոստիկանապետի` Ստամբուլի` այդ ժամանակաշրջանի ոստիկանապետ Ջելահաթթին Ջերրահին և հետախուզության վարչության պետ Սաբրի Ուզունին:
Ջերրահի մասին Աքյուրեքն ասել է. «Նա, այդ մասին շատ տեղեկություններ ունենալով, փորձում է մեղադրել ինձ, ով նպաստել է հանցագործի ձերբակալմանը և օգնել ոստիկանությունը բոլոր տեղեկություններով»:
Ինչ վերաբերում է հետախուզության վաչության պետ Սաբրին, հայտնել է. «Իմ պաշտոնավարման ժամանակ նրան ուղարկվել էր տեղեկություն, թե «ամեն գնով Յասին Հայալը վճռել է Դինքին սպանել»: Եթե ինչ-որ թերացում եղել է, նրա պաշտոնավարման ժամանակ է եղել: Եթե նա սպանության մասին նախօրոք զեկուցեր Ստամբուլի ոստիկանությանը, սպանությունը տեղի չէր ունենա»: