Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
և իմացիր
լինելու են մանուկներ
որոնց նայելիս
քեզ թվալու է
հրեշտակները եկել են
քո ետևից:
***
Երեկ տեղի ունեցավ արձակագիր Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ»' արդեն իսկ երրորդ գրքի շնորհանդեսը: Գրքում տեղ են գտել 2 պատմվածաշար և 15-ից ավելի պատմվածքներ:
Պատմվածաշարերից մեկը' «Ամենագեղեցիկ պատերազմը», անդրադառնում է պատերազմի, դրա հետևանքների ու խաղաղության թեմային: Նառան իրեն պատերազմի պասսիվ մասնակից է համարում, ավելի շատ պատերազմի հետևանքների կրողը, քան մասնակիցը:
«Իմ գործերում ներկայացրել եմ պատերազմից հետո խեղճացած մարդուն, նրա ապրումները, բարդույթները, ժամանակի մեջ կողմնորոշված լինելը»,- ասում է նա:
Նառայի գործերում մեծ տեղ է զբաղեցնում նաև մահվան թեման. «Մարդը բարդույթ ունի, որ իր մարմինն իրեն անընդհատ լքում է, և իմ ստեղծած գրականությունը հենց այդ լքման վախի, սարսափի մասին է: Առհասարակ, գրականությունն ինձ համար ծնունդը, իմ կենսագրությունը վերանայելն է»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մեկն է այն մարդկանցից, ով Նառայի առաջին պատմվածքների առաջին ընթերցողն է եղել: Ըստ նրա` առաջին իսկ քայլերից հեղինակն առանձնանում էր իր ուրույն ձեռագրով, և հենց սկզբից կանխատեսելի էր, որ ճիշտ աշխատանքի դեպքում նա գրականության մեջ լավ ճանապարհ կունենա:
«Այդպես էլ եղավ, որովհետև նա իր վրա աշխատող, նախորդ փորձերից դաս քաղող հեղինակ է, սրան զուգահեռ' իր հավակնություններով և ձգտումներով չափազանց համեստ հեղինակ է»,- ասում է գրականագետը:
Նրա կարծիքով' «Արգելված պտուղ» վերնագիրը շատ հատկանշական է Նառայի ստեղծագործական աշխարհի համար, քանի որ նա իր գրականությամբ մատնացույց է անում այնպիսի երևույթներ, որոնց մասին մենք բարձրաձայն չենք խոսում կամ խոսում ենք ամաչելով: «Սա անկախության սերնդի գիրք է' ավելի հասուն գրողի, այն մտածված և ստեղծագործաբար իրացված է' անկախության սերնդի դժվարությունները, հաղթանակները, հոգեբանական պարտությունները ներկայացնող մի գիրք, որտեղ ամփոփված է մի ամբողջ սերնդի կենսագրություն»,- ասում է գրականագետը:
Այն, որ այս գրքում կան նաև պատմվածքներ գրողի առաջին' «Կանաչ տետր» գրքից, գրականագետի խոսքով, փաստում է այն մասին, որ Նառան գիտակցել է իր որոշ գործերի հաջողված լինելը:
***
Էս մեկն էլ իմացիր
Կլինեն արգելված գրքեր
Արգելված տողեր
Աևգելված
Անպայման կարդա: