|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս նեղ շրջապատում անկեղծացել է, որ սկսել է մտածել, թե խոշոր սխալ է գործել վարչապետի պաշտոնը ստանձնելու նախագահի առաջարկն ընդունելով։
«Սա Հայաստանի ամենախոցելի պաշտոնն է»,- ասել է նա՝ երանությամբ հիշելով ԱԺ նախագահ եղած ժամանակները, որը վարչապետի համեմատ գրեթե անխոցելի կարգավիճակ է։ Ըստ մեր աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե վարչապետի պաշտոնում որեւէ մեկը իրեն կարող է լավ զգալ, երբ կարողանում է տեսանելի տնտեսական աճ ապահովել, իսկ հակառակ դեպքում մեծ է քավության նոխազ դառնալու հնարավորությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում